Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը՝ 7 կետով

019թ. փետրվարի 6-ին հրապարակվել է Ազգային Ժողով ներկայացված կառավարության ծրագիրը: Մեդիամաքսը «Պարզաբանում» խորագրում ներկայացնում է պաշտպանական քաղաքականությանը վերաբերող դրույթները:
1. Ի՞նչ է անելու կառավարությունը պատերազմի դեպքում:

Հայաստանի պաշտպանության ապահովման կարեւորագույն միջոցը, Կառավարության պատկերացմամբ, մարտունակ զինված ուժեր ունեցող, ապաքաղաքական, մշտապես կատարելագործվող եւ արդիականացվող պաշտպանության համակարգի ստեղծումն է:

Ըստ Կառավարության ծրագրի՝ «այդ համակարգը պետք է արդյունավետ կիրառի ռազմաքաղաքական բարենպաստ հնարավորությունները, ռազմական արդյունաբերության եւ ռազմական գիտության արդի ձեռքբերումները՝ գտնվելով ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության ներքո»։
Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Կառավարությունը նպատակադրել է պետության պաշտպանունակության մակարդակը բարձրացնել այնպես, որ այն համարժեք լինի ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսվող) մակարդակին եւ հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու եւ կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողություններն առավելագույնս վաղ փուլում եւ Հայաստանի համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար»,- գրված է ծրագրում։

> Միացեք ArmNews լրատվական ֆեյսբուքյան խմբին <

2. Ովքեր են մեր միջազգային ռազմաքաղաքական գործընկերները։

Կառավարությունը նախատեսում է զարգացնել երկկողմ եւ բազմակողմ ռազմաքաղաքական դաշինքներն ու գործընկերությունները՝ խոստանալով այս ճանապարհին պահպանել Հայաստանի «ազգային շահերից բխող եւ առկա ռազմաքաղաքական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձեւավորման հավասարակշռությունը»:
Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

3. Բնակչության եւ զինված ուժերի ինչպիսի՞ համամասնություն է լինելու։

Երկրի առջեւ ծառացած մարտահրավերների երկարաժամկետ բնույթից ելնելով՝ Կառավարությունն առաջիկա 5 տարիների համար պահպանելու է բնակչության եւ ռեսուրսների նկատմամբ անհամաչափ մեծաքանակ զինված ուժեր։

Կառավարությունը կարեւորագույն խնդիրներից է համարում պարտադիր ժամկետային եւ պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգի շարունակական բարելավումը:

4. Ի՞նչով է փոխարինվելու բանակում պարտականության զգացումը։

Կառավարությունը խոստանում է հետեւողական քայլեր կատարել բանակում պարտականության զգացողությունն առաքելության գիտակցմամբ փոխարինելու ուղղությամբ։

Հարցազրույցներ | 2018-07-10 09:34:39
Դավիթ Տոնոյան. Պարտականությունը պետք է փոխարինենք առաքելությամբ
5. Ի՞նչ խելացի տեխնոլոգիաներ կկիրառվեն բանակում։

Կառավարության ուշադրության կենտրոնում, համաձայն ծրագրի, մնալու է տեխնիկական միջոցներով առաջնագծի հետեւողական համալրումը եւ մարտական հերթապահության արդյունավետությունն ու անվտանգության բարձրացումը։

«Միջոցներ են ձեռնարկվելու, որ զինված ուժերի կառավարման համակարգը լինի առավելապես ավտոմատացված, ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն եւ տեխնոլոգիական գերակայություն ու հագեցվածություն, ինչպես նաեւ կիբեռ-պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ կարողություններ»,- գրված է ծրագրում։
Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Կառավարությունը «միտված է զինված ուժերը համալրել գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման եւ հակաօդային պաշտպանության արդի համալիրներով, բազմաֆունկցիոնալ ավիացիայով եւ ավտոմատացված ու ռոբոտացված օդային եւ վերգետնյա համակարգերով՝ այդպիսով ավելացնելով անհրաժեշտ խորությամբ հետախուզության, զորաշարժի եւ կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը եւ արդյունավետությունը»:

6. Իսկ զենք կարտադրե՞նք։

Ծրագիրում վստահեցվում է, որ անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչ է լինելու հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը։ Այս հարցի վերաբերյալ մանրամասներ ծրագրում չկան։

7. Ի՞նչ է լինելու սերժանտական համակարգի հետ:

«Կառավարությունը կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված եւ կրթական չափորոշիչների հետ փոխկապակցված ծառայողական առաջխաղացման քաղաքականությունը եւ զարգացնելու է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգը», — ասված է փաստաթղթում:

Պատրաստեց Մարի Թարյանը

 

https://www.mediamax.am

Be the first to comment on "Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը՝ 7 կետով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ