«Դա աբսուրդ է». Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում «Ազգային Առաջընթաց» կուսակցությունը բազմիցս բարձրացրել է քարոզարշավի վրա ծախսվող աստղաբաշխական գումարների, դրանց չափերի անթույլատրելիության, կասկածելի ծագման և թույլատրվող գումարի վերին շեմի իջեցման հարցը: Գործող ընտրական օրենսգրքով կուսակցություններին թույլատրվում է քարոզարշավի վրա ծախսել մինչև 500 միլիոն դրամ, այսինքն` 1 միլիոն դոլարից ավել: Դա աբսուրդ է: Պարզ է, որ ի սկզբանե անհավասար պայմաններ են ստեղծվում, և առաջնությունը տրվում է օլիգարխիկ կամ հովանավոր ունեցող կուսակցություններին: ԿԸՀ նախաձեռնությամբ այսօր անց է կացվել սեմինար-քննարկում նախընտրական քարոզարշավի և ընտրությունների կազմակերպման շուրջ։

«Ազգային Առաջընթաց» կուսակցությունը քննարկման ժամանակ բարձրացրել է հենց այդ հարցը. նախընտրական շրջանում հանրությանն ամենաշատը հուզող՝ ՀՀ սոցիալական վիճակի համեմատ ծախսվող գումարների շատ մեծ չափերի և թույլատրելի վերին սահմանի իջեցման հարցը, ինչպես նաև հաշվետվությունից դուրս մնացող ծախսերն օրենսդրական կարգավորումներով շտկելու հարցը։ Հուսանք՝ շուտով կտեսնենք փոփոխությունների փաթեթը»։

Be the first to comment on "«Դա աբսուրդ է». Հայկ Գրիգորյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ