Սերժ Սարգսյանը հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործով. փաստաբանը հաստատում է

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է՝ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) որպես վկա «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է: Մակինյանը հրաժարվեց ասել, թե արդյոք երրորդ նախագահն էլի է հրավիրվել հարցաքննության։

«Նախաքննության գաղտնիքով պայմանավորված գտնում ենք, որ այս փուլում այդ տվյալները հրապարակման ենթակա չեն», — հայտարարել է փաստաբանը:

Չմանրամասնեց նաև՝ քանի անգամ է Սարգսյանը հարցաքննվել: Մամուլը, մի քանի հարցաքննությունների մասին է գրել: Դրանք, ըստ հրապարակումների, բավականին երկարատև են եղել՝ մինչև 6-ժամանոց։

«Կարող եմ անդրադառնալ մի հարցի, որը շրջանառվում է մամուլում, թե պարոն Սարգսյանը մեղադրող ցուցմունքներ է տվել պարոն Քոչարյանի դեմ․ հերքում եմ, դրանք միանշանակ սուտ են և ոչ իրական, այդպիսի ցուցմունքներ պարոն Սերժ Սարգսյանը չի տվել», — ասել է Ամրամ Մակինյանը:

> Միացեք ArmNews լրատվական ֆեյսբուքյան խմբին <

https://mamul.am

Be the first to comment on "Սերժ Սարգսյանը հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործով. փաստաբանը հաստատում է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ