Որքա՞ն է կազմում՝ հրեշտակ ձևացող գեներալ Սարոյանի ունեցվածքը

Yelaket.am-ը գրում է՝

Բարձրաստիճան պաշտոնյաները երբեմն մոռանում են, թե ինչ են հայտարարագրել տարիներ առաջ և հրաժարվում են իրենց իսկ գույքից․․․

Այդպես եղավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գալիք ընտրություններին պատգամավորության թեկնածու Սեդրակ (Սեյրան) Սարոյանի դեպքում․․․

Նվեր ստացած հողամաս և չհայտարարագրած առանձնատուն

> Միացեք ArmNews լրատվական ֆեյսբուքյան խմբին <

2010թ. Գաննա (Աննա) Օնիշչենկոն ՀՀ Աժ պատգամավոր Սեդրակ Սարոյանին անհատույց նվիրել է Օդեսայի նահանգի Օվիդեոպոլսկի շրջանի Միզիկևիչ գյուղում գտնվող իրար հարևանությամբ երկու հողատարածք, որի ընդհանուր մակերեսը 0.200 հեկտար է․․․

Հողամասը նախատեսված է կառուցապատման համար, ինչն էլ իրականացվել է, սակայն շինարարությունը մնացել է անավարտ․․․

Օնիշչենկոն նշված տարածքի սեփականատեր է դարձել 2005թ.: Թեև հայաստանցի պատգամավորին է նվիրել նշված անշարժ գույքը, սակայն կոմունալ վճարները կատարվում են դեռ Օնիշչենկոյի անունով․․․

ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանը իր սկզբնական հայտարարագրում նշել է նաև Միզիկևիչում գտնվող գույքի մասին, սակայն այժմ չի «հիշում», որ նման գույք ունի․․․

Բանն այն է, որ Ս. Սարոյանը Ուկրաինայում, մասնավոարապես՝ Օդեսայի նահանգում մի քանի անուն գույք ունի, որից միայն մեկն է հայտարարագրել․․․

Քանի որ գույքը մեկից ավելին է, պատգամավորը շփոթվել և հայտարարագրել է Միզիկևիչ գյուղում գտնվող այն գույքը, որի մասին այժմ չի հիշում և իր անունով չէ: Փոխարենը չի հայտարարագրել այն գույքը, որի մասին խոսում է, թեև մեծ դժվարությամբ․․․

Մենք եղել ենք այդ հասցեում: Իրար հարևանությամբ գտնվող երկու հողամասերից մեկի վրա վեր էր խոյանում երկհարկանի մի շինություն․․․

Թաղամասում բնակվում էին մեծամասամբ մեծահարուստներ, կային բավականին շքեղ առանձնատներ․․․

Հարևանները գիտեին, որ նշված տունը պատկանում է հայաստանցի գեներալի: Նրանք պատմում էին, որ գեներալը հաճախ է լինում Օդեսայում, սակայն իր շքեղ առանձնատանն է ապրում, որը գտնվում է այդ շինությունից քիչ հեռու՝ ծովին մոտ․․․

Նշված թաղամասում ևս մեծահարուստներ են ապրում: Իսկ կիսատ մնացած շինությունն էլ պատգամավորը նպատակ է ունեցել դարձնել հյուրանոց, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով շինարարությունը կիսատ է մնացել․․․

Թաղամասը, որտեղ ամռան ամիսներին ապրում են Սեդրակ Սարոյանն ու իր ընտանիքի անդամները, հսկվում էր անվտանգության աշխատակիցների կողմից և այնտեղ կողմնակի մարդկանց մուտքն արգելված էր․․․

Դա էր պատճառը, որ չկարողացանք տեսնել այն: Միայն տան տերերի համաձայնությամբ կարող էինք մուտք գործել, իսկ այդ ժամանակ Սարոյաններն Ուկրաինայում․․․

Կիսակառույցում պահվող խունացած ու տեղ-տեղ դեղնած հատակագծից, որի պատվիրատուն եղել է Սեդրակ Սարոյանը, պարզ դարձավ, որ կիսակառույց շենքն ունի նկուղային հարկ, որի մակերեսը մոտ 265քմ է, ևս երկու հարկ և ձեղնահարկ․․․

Նկուղային հարկում կա մոտ 68քմ մակերեսով ընդհանուր հյուրասենյակ, գինու համար նախատեսված առանձին սենյակ, համտեսի սենյակ, մարզասրահ, որի մակերեսը մոտ 49քմ է, տնային կինոթատրոն և այլն․․․

Մնացած հարկերը և ձեղնահարկը բնակելի հատվածն են․․․

Be the first to comment on "Որքա՞ն է կազմում՝ հրեշտակ ձևացող գեներալ Սարոյանի ունեցվածքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ