ԱՄԵՆ ԻՆՉ ԹԱՆԿԱՑԵԼ Է. ոնց որ աղքատները արդեն մակարոն ու կարտոլ էլ չեն կարող ուտել

Էսօր խանութ եմ մտել: ,,Արարատ,, ծխախոտը դարձել ա 650 դրամ: Հացը թանկացել ա 20-40 դրամով, ասի ալյուր վերցնեմ՝ հաց թխեմ, դա էլ էր թանկացել: ,,Կաթնառատ,, կարագի մասին էլ չեմ խոսում. 2 ամսում 590 դրամից դարձել ա 830 դրամ (իբր յուղայնություն են փոխել): Կարող էին 590-ը պահել. մենք պակաս յուղայնությամբ էլ կուտեինք: Կարտոֆիլը՝ 320 դրամ, էն էլ գիտե?ք որը՝ իմ գլխի չափ կարտոֆիլը, բայց կանաչ-կանաչ, մաքրում ես, տակը ընկույզաչափ բան ա մնում: Բանանի թանկանալը ջհանդամը, մեր տնից մենակ Արեգն ա սիրում, մի կերպ յոլա ենք տանում: Մսամթերքին էլ չեմ հասնում, բայց ոնց որ աղքատները արդեն մակարոն ու կարտոլ էլ չեն կարող ուտել…(((

Be the first to comment on "ԱՄԵՆ ԻՆՉ ԹԱՆԿԱՑԵԼ Է. ոնց որ աղքատները արդեն մակարոն ու կարտոլ էլ չեն կարող ուտել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ