Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է, սա ամոթալի է. Էդուարդ Շարմազանով

Նախօրեին Ալիև-կրտսերը հերթական անգամ հայտարարել է,որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Ավելին… նա նշել է, որ ադրբեջանցիները թե՛ բանակցային գործընթացում և թե՛ մարտի դաշտում ունեն առավելություն։

\

Ալիևի հակահայկական հայտարարությունների ֆոնին՝ Հայաստանի իշխանությունները համերաշխության և միասնականության միջավայր ձևավորելու փոխարեն, ընդհակառակը՝ նոր, ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին։

Սա անթույլատրելի և վտանգավոր գործողություն է, որը հաստատ չի սպասարկում հայության ու մասնավորապես արցախահայության շահերը։

Հ.Գ. Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է։

> Միացեք ArmNews լրատվական ֆեյսբուքյան խմբին <

Սա ամոթալի է!!!»:

Ֆեյսբուքյան հանրագրում գրառել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Be the first to comment on "Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է, սա ամոթալի է. Էդուարդ Շարմազանով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ