Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Ինչ է կատարվել

Lurer.com-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով փողոցային առևտրականների խնդրին, Ազգային ժողովում հայտարարեց, թե նրանք Երեւանի կենտրոնը սարքել են Ստամբուլի բազար, Մաշտոցի պողոտան՝ արեւելյան բազար․․․

> Միացեք ArmNews լրատվական ֆեյսբուքյան խմբին <

Փաշինյանի այս հայտարարությունը բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ և բորբոքեց փողոցային առևտրով զբաղվողների կրքերը․․․

Ավելին, տվյալ վաճառականներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում,

սակայն առևտրականների պնդմամբ իրենց փոխանցել են, որ վարչապետը նրանց անվանելով «բոշա», ասել է, որ չի պատրաստվում իջնել և խոսել իրենց հետ․․․

Մի շարք վաճառականներ, վրդովված Փաշինյանից, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեցին, որ երկուշաբթի օրվանից ստորագրահավաք են անցկացնելու՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․․․

«Թող գա էնպիսի մարդ, ով մեր մասին գոնե կմտածի, մեր շնորհիվ դառավ իշխանություն, հիմա էլ թքած ունի հա՞ մեր վրա․․․

Նույն էդ Նիկոլ Փաշինյանն էր, որ հեղափոխության օրերին բոլորիս արտոնություն տվեց ու ասաց՝ ինչ ուզում եք, արեք․․․

Աղքատությունից ա խոսում ու ասում, որ մարդ իրա խելքից ա աղքատ, բա նա ինչի՞ ա մեզ զրկում էդ հացը վաստակելուց,

որ մի հատ էլ նման հայտարարություններ ա անում»,- մանրամասնում են վաճառականները․․․

Ըստ վաճառականների՝ նրանց են միանալու որոշ այլ խմբեր, որոնք իրենց զուգահեռ բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության շենքի, քաղաքապետարանի և/կամ ԱԺ-ի դիմաց․․․

Be the first to comment on "Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Ինչ է կատարվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ